Վարշավայում Լեհաստանի Հայկական երիտասարդական միությունն ապրիլի 7-ին կազմակերպել է հավաք Լեհաստանում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների առջև: Ցուցարարները պահանջում էին, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրները ճանաչեն Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր և միջազգային պատժի ենթարկեն վերջին օրերին Արցախում նրա կատարած անմարդկային հ անցագործությունների համար:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Իսլամական համագործակցության գագաթաժողովին և բանակցություններ կանցկացվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավարին:
Քեմերոնը խոստովանել է, որ ինքը բաժնետոմսեր է ունեցել հոր Blairmore Holdings օֆշորային ընկերությունում մինչեւ Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար դառնալը, հաղորդել է BBC News-ը: Նա նաեւ հայտնել է, որ նախքան 2010 թվականին պաշտոնն ստանձնելն ինքը վաճառել է ավելի քան 30 հազար ֆունտ ստեռլինգ գումարի բաժնետոմսերը:
Սիրիայի Հալեպ քաղաքի Շեյխ Մակսուդի շրջանի գնդակոծման ընթացքում օգտագործվել է քիմիական զենք, հաղորդում է Aryen Haber-ին: Դրա հետեւանքով չորս մարդ թունավորման նշաններով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները վկայում են, որ կիրառվել է քլոր:
Երեկ Երևանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանի զենքի ձեռքբերման մասին՝ ասելով, որ վերջին օրերին ծավալված մարտերի ընթացքում ադրբեջանցիները կիրառեցին այն զինատեսակները, որ ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից:
ՌԴ-ի և Եվրասիայի հարցերով վերլուծաբան Իգոր Դանչենկոն ԼՂ-ի հիմնախնդրի մասին
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո դրսում սպասող լրագողներին մոտեցավ միայն ռուսաստանցի միջնորդ Իգոր Պոպովը: Նա հայտնեց, որ ասուլիսը լինելու է տարածաշրջանային այցի ավարտին, շաբաթ օրը Երեւանում, իսկ ինքը մոտեցել է լրագրողներին պարզապես հայտարարություն անելու համար: Նա ներկայացրեց, թե ինչ է արել Մինսկի խումբը իրավիճակի սրումից հետո:
Անկարան Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք ընկալում է որպես անձնական սպառնալիք։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հղում կատարելով թուրքական Turkiye gazetesi թերթին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին ու կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ իր օտարերկրյա գործընկերների հետ ֆորումի «դաշտերում»: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ժամեր առաջ ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հրապարակել է Ադրբեջանի կորուստների՝ 64 սպանվածի և 4 անհետ կորածի անուն պարունակող ցուցակ, թույլ տալով սակայն մի շարք սխալներ:
Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրվելու ֆոնին, եւ, ակներեւ է, որ այդ թեման նույնպես կարծարծվի հանդիպմանը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և հայտնել, որ ադրբեջանցինեը համաձայն են այդ հարցի շուրջ հանդիպել Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչների հետ։ Եղել է նաև միջազգային հանրության աջակցությունը, համապատասխան հայտարարություններով են հանդես եկել շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։
«Աշխարհն այնքան էր կենտրոնացել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա, որ երբ Լեռնային Ղարաբաղի նախկինում սառեցված հակամարտությունը սրվեց, միջազգային ասպարեզում ոչ ոք չգիտեր՝ դրան ինչպես արձագանքել»:
«Մենք կոչ ենք անում Ձեզ հրաժարվել կեղծ հավասարություն դնելու ԱՄՆ-ի ներկա խեղաթյուրված քաղաքականությունից: Հետագա հարձակումները եւ տարածաշրջանային անկայունությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի ազգային շահերից ելնելով` հորդորում ենք դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական ամբողջ օժանդակությունը, եւ հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին, կոչ անում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը հատկացնել առաջին օգնություն եւ երկարաժամկետ օժանդակություն»:
«Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների վերջին զարգացումները և պայմանավորվել «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հակամարտության գոտում իրավիճակը շուտափույթ կարգավորելու նպատակով միավորել երկու երկրների ջանքերը»:
Ապրիլի 7-ը Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման երրորդ օրն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ընդհանուր առմամբ հետևում են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը, սակայն պարբերաբար հաղորդում են խախտումների մասին։ «Медуза»-ի թղթակից Իլյա Ազարը մեկնել է Ղարաբաղի ամենահյուսիսային և ռմբակոծություններից առավել տուժած երկու գյուղերը՝ Մատաղիս և Թալիշ: Լեռներում այստեղ նախկինի պես՝ հազվադեպ, բայց կրակում […]
Հասկանալի պատճառներով՝ մենք՝ հայաստանցիներս, չհասցրեցինք հետևել ապրիլի 3-ից միջազգային հիմնական տեղեկատվությանը: Խոսքը հրապարակված «Պանամայի ցուցակի» մասին է: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է իր օֆշորային գոտիներում կատարած իր ուսումնասիրությունները:
«Ադրբեջանի համար ի՞նչ խնդիր է՝ գնել զենք ոչ թե՝ Ռուսաստանից, ինչը նա անում է, այլ՝ Իսրայելից ու Թուրքիայից: Ուստի ինձ թվում է, որ չպետք է տորպեդահարել այս հանգամանքը, որ վաճառվում է ինչ-որ մեկի զենքը»
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտ»-ին՝ արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը:
Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը նշել է, որ ԵԱՏՄ-ում նախագահող երկրի` Ղազախստանի կողմից Երևանում ապրիլի 8-ին նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխելու առաջարկը լուրջ հիմքեր չունի: «Ցանկանում եմ ընդգծել, որ նման գործելաոճն անընդունելի է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
«Եվրոպայում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ նոր կոնցեպտ են վերցնում, սանձահարման կոնցեպտ, և դա է լինելու բանակի դոկտրինի հիմքում, դրան ոչ ոք չի առարկել, ընդունել ենք հանգիստ, նորմալ է։ Սրանք հստակ դիրքորոշումներ են, որոնք եղել են, բայց այսօր չկան»:
«Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու: Եթե Դուք ուզում եք Թուրքիայից գնեն, ամեն դեպքում, եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն, ապա ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կգնեն»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 16-ին կայցելի Հունաստան: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Հայաստանին վաճառվող գազի գինը նվազել է, և սահմանին կկազմի 150 դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ գազի գինը սահմանին 165-ի փոխարեն կազմելու է 150 դոլար:
«ԼՂ պատերազմը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Այս պահին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսը: Ակնկալվում է, որ Բակո Սահակյանն ասուլիսից հետո հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Գերմանիայի արտգործնախարարությունն առաջարկել է 7 կետից բաղկացած պլան, որը պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղում բռնության ներուժի մեղմացմանն ու ուղի նախանշի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման համար։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ում դիվանագիտական աղբյուրը: