ՀՀ վարչապետն առաջարկել է արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտ»-ին՝ արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը:

«Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով պետական արտահանման վարկի տրամադրման համար: Սակայն համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացում որոշակի դանդաղում կա, այդ պատճառով խնդրում եմ ցուցում տալ «Ռոսօբորոնէքսպորտին» պայմանագիրը ստորագրելու հարցում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930