«ԵԱՏՄ-ում նախագահող երկրի կողմից Երևանի նիստը տեղափոխելու առաջարկը լուրջ հիմքեր չունի». Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը նշել է, որ ԵԱՏՄ-ում նախագահող երկրի` Ղազախստանի կողմից Երևանում ապրիլի 8-ին նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխելու առաջարկը լուրջ հիմքեր չունի: «Ցանկանում եմ ընդգծել, որ նման գործելաոճն անընդունելի է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում նշեց, որ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստ կարճաժամկետ հատվածում կանցկացվի Հայաստանում, ինչպես ավելի վաղ նախատեսված էր:

«Հաշվի առնելով ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը Մոսկվա տեղափոխելու որոշումը, ցանկանում եմ տեղեկացնել, որ պայմանավորվել ենք այդ նիստը կարճաժամկետ հատվածում անցկացնել նաև Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր: Ընթացիկ տարվա փետրվարի մեկից աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որի նախագահությունը մոտակա չորս տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սուրենի Սարգսյանը, նախկին վարչապետը»,- իր հերթին՝ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց Դմիտրի Մեդվեդևը:

Տեսանյութեր

Լրահոս