Բաժիններ՝

«Ադրբեջանին ուղղված ցանկացած սպառնալիք ուղղված է մեր դեմ». Դավութօղլու

Անկարան Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք ընկալում է որպես անձնական սպառնալիք։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հղում կատարելով թուրքական Turkiye gazetesi թերթին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներներում գոյություն ունի հայկական լոբբի:

«Դժբախտաբար, չնայած այն բանին, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, մյուս համանախագահող երկրները, ինչպիսին է Ռուսաստանը, հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Անկարայի մասնակցության դեմ»,- հայտարարել է Դավութօղլուն։

Վերջինս կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկված երկրները պետք է ավելի ակտիվորեն մասնակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930