ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ԱՊՀ անդամ բոլոր պետությունները չէ, որ ընդգրկված են. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին ու կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ իր օտարերկրյա գործընկերների հետ ֆորումի «դաշտերում»: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԱՊՀ-ի շրջանակներում Ռուսաստանի մոտեցումների մասին նախօրեին TASS-ին տված հարցազրույցում պատմել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ համագործակցության ոչ մի ֆորում «սառած չի լինում»:
«Ցանկացած կազմակերպություն, եթե այն գործունակ է, եթե այն ակտիվորեն գործում է, կենդանի օրգանիզմ է, որը հասկանում է, թե կոնկրետ այս փուլում ինչ է հարկավոր անել ավելի արդյունավետ գործունեության համար: Դա ամբողջությամբ վերաբերում է նաև ԱՊՀ-ին: Մենք բարեփոխումը չենք տեսնում կարծես թղթի ինչ-որ թերթ, որի վրա գրված է. «ստեղծել նոր մարմին, լուծարել հին մարմինը»: Դա շատ ավելի նուրբ կարգավորում է»,- հայտարարել է Լավրովը:
Նա խոստովանել է, որ հետխորհրդային տիրույթում գոյություն ունեն զարգացած ինտեգրացիոն միավորումներ՝ ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-, որի շրջանակում հնարավոր կլիներ լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են ԱՊՀ-ի առաջ: Սակայն, նա հիշեցրել է, որ այդ կառույցներում ԱՊՀ անդամ բոլոր պետությունները չեն ընդգրկված:
Բացի այդ, հիշեցրել է Լավրովը, ԱՊՀ շրջանակում գործում են բազմաթիվ հատուկ կառույցներ և մեխանիզմներ, որոնք զբաղվում են կոնկրետ գործերով:
«Այդ պատճառով, իհարկե, մենք կնայենք ԱՊՀ քարտուղարության հաստիքները և մարմինների կառուցվածքին: Ինչ-որ մարմիններ հնարավոր է միավորել այլ կառույցների»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: