Հերմինե Նաղդալյանը շեշտել է նաև հանգամանքը, որ, թեև վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, սակայն դրանք արդյունավետ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն արտահայտում հստակ գնահատական:
Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգանում են, Մոսկվան Թբիլիսիի երկրորդ առևտրային գործընկերն է: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Պատվիրակությունը, որը գլխավորում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ապրիլի 16-ին կայցելի Իրան:
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան օտար խաղացողներին տարածաշրջանում վտանգավոր ճգնաժամ առաջացնել:
Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար, ասվում է Հիրոսիմայում նրանց ամփոփիչ հայտարարության մեջ:
Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ Ղարաբաղում սրացումից հետո իրավիճակը բարելավվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, հայտնում է RIA Novosti-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կցրի Գերագույն ռադան, եթե այս շաբաթվա ընթացքում չձևավորվի կոալիցիա և նախարարների նոր կաբինետ: Այս մասին հայտարարել է խորհրդարանում Պյոտր Պորոշենկոյի ներկայացուցիչ Ստեպան Կուբիևը, տեղեկացնում է «Interfax-Ուկրաինան»:
«Ծանր լուրերը խախտում են հասարակության կայունությունը, ես՝ որպես վարչապետ, հրաժարական եմ տալիս»,- ասել է Սարիևը նախարարների կաբինետի արտահերթ նիստի ժամանակ:
Ստավրոպոլի երկրամասի Նովոսելիցկի շրջանում որոտացած պայթյունի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան խաղաղ բնակչության շրջանում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի շրջանային վարչությանը:
Նվազագույնը 3 մարդ է զոհվել և 40-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի արևմտյան Աֆյոն նահանգում տեղի ունեցած ավտոբուսային վթարի հետևանքով, հայտնում է թուրքական Yеni Safak թերթը:
Նավթի վաճառքից Իրանի եկամուտները, 2016թ. հունվարի 16-ին պատժամիջոցները հանելուց հետո, ավելացել են 90%-ով, հայտնում է IRNA գործակալությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ուղևորվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
3 ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել Ստավրոպոլի երկրամասի ներքին գործերի բաժնի մոտ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ուժային կառույցներում աղբյուրին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությանը:
«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը, սոցիալական ցանցերում իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ ապրիլի 1-6-ին առաջնագծում տեղի ունեցած բախումներում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող: Այս մասին հայտնում է azadliq.info լրատվական կայքը:
Այդ հարցին հարկավոր է, չէ՞, պատասխանել: Իսկ պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այնտեղ հանրաքվե է անցկացվում, նրանք գնում են Ղրիմի ճանապարհով և մենք այդ ժամանակ ՀԱՊԿ-ի պայմաններում ի՞նչ պետք է անենք։ Պետք է պատերա՞զմ հայտարարենք Ադրբեջանի դեմ։ Տեսեք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեզ չի դնում նման բարդ վիճակի մեջ:
Նախօրեին Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց ցույց անող ադրբեջանցիները ծեծի են ենթարկվել մի խումբ քուրդ երիտասարդների կողմից:
Նարեկ Աբրահամյանը վստահ է, որ հնարավոր է պատերազմել և վերջնական հաղթանակ ունենալ: «Ես ընդառաջում եմ Կոմանդոսի կոչին»,- ասաց Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գնդի նախկին ղեկավարը՝ իր հերթին կոչ անելով այլ բարձրաստիճան զինվորականների՝ արձագանքել և գործել:
Աշնանը նախատեսված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պլանավորված այցը Վրաստան կարևոր դեր է խաղում Վրաստանի ճանաչելիության բարձրացման հարցում: Այս մասին հաղորդում է Վրաստանի նախագահի ադմնիստրացիան:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Սիրիայի Էլ-Կարյատեյն քաղաքում սպանել են 21 քրիստոնյայի, հայտարարել է Սիրիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Եփրեմ II-ը:
Տեսանյութում ադրբեջանցի սպանված հատուկջոկատայինների մարմիններն են: Նկարահանումները կատարվել են ապրիլի 6-ին՝ հյուսիսային սահմանում։
«Մենք՝ 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներս, մշտապես հավատարիմ ենք համընդհանուր խաղաղությանը, մարդու իրավունքներին եւ համարում ենք, որ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ կյանքի իրավունք։ Նախորդ շաբաթվա մարտերն ու դաժանությունները խիստ մտահոգել են մեզ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության առումով: Զոհերը մեծ ցավ բերեցին: Սթափեցնող այդ իրադարձությունները ի ցույց են դնում միջազգային հանրությունը համախմբելու եւ բռնության զոհերին բոլորիս աջակցությունը հայտնելու անհրաժեշտությունը՝ լինեն դրանք Արցախում, թե աշխարհի այլ կետերում։
Ղարաբաղի վերջին մարտերի ժամանակ ոչնչացվել է Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի գնդապետ-լեյտենանտ Մուրադ Թելման օղլի Միրզոևը, հաղորդում է haqqin.az-ը:
Հայաստանը իր բողոքն է արտահայտել Իսրայելին`Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր հաղորդել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը թողնելու մասին:
Գերմանացիների 68 տոկոսը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն: Հանրակցությանը այդ երկրի հնարավոր միանալուն հավանություն է տվել հարցվածների 27 տոկոսը: Այս մասին վկայում են Infratest Dimap սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքները:
Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ որ երկիրը այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների զենքով ենք կռվում:
Թռչող ավտոմեքենան մշակում է Կառլսրուեում (Գերմանիա) հաստատված E-Volo ընկերությունը: Փոխադրամիջոցը հանդերձված է 18 կրող պտուտակներով: Կառավարման համակարգը մշակել է Intel-ին պատկանող եւ Գերմանիայում տեղավորված Ascending Technologies ընկերությունը: Volocopter-ի հսկողությունն իրականացվում է ջոյստիկի օգնությամբ:
Ցույցից առաջ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության անդամները հրապարակում ներկա անցորդներին ու զբոսաշրջիկներին բաժանել են ցույցի իմաստը բացատրող թռուցիկներ, որով մերկացրել են ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը և հոլանդահայերի անվերապահ աջակցությունը արտահայտել Արցախի քույր-եղբայրներին: