Ադրբեջանցիները կիրառեցին այն զինատեսակները, որ ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից. Սերժ Սարգսյանը՝ Մեդվեդևին

Երեկ Երևանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանի զենքի ձեռքբերման մասին՝ ասելով, որ վերջին օրերին ծավալված մարտերի ընթացքում ադրբեջանցիները կիրառեցին այն զինատեսակները, որ ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից.

«Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»:

Տեսանյութեր

Լրահոս