Լեհաստանի հայ երիտասարդները բողոքի ցույց են կազմակերպել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների առջև

Վարշավայում Լեհաստանի Հայկական երիտասարդական միությունն ապրիլի 7-ին կազմակերպել է հավաք Լեհաստանում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների առջև: Ցուցարարները պահանջում էին, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրները ճանաչեն Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր և միջազգային պատժի ենթարկեն վերջին օրերին Արցախում նրա կատարած անմարդկային հ անցագործությունների համար:

Հնչեցրած ելույթներից հետո Երիտասարդական Միությունը նամակ է փոխանցել ՌԴ դեսպանությանը, որում ՌԴ-ին կոչ էր արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը, դատապարտել Ադրբեջանին իր ագրեսիվ կեցվածքի համար և հստակ ու հասցեական քաղաքական գնահատականներ հնչեցնել:

ՌԴ դեսպանատան առջևից հավաքված բազմությունը երթով շարժվել է Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն, և նմանատիպ բովանդակությամբ նամակ հանձնել ամերիկյան կողմին ևս: Միացյալ Նահանգների դեսպանատան առջև հնչած ելույթներում խստիվ դատապարտվել է երկակի ստանդարտների քաղաքականությունը ԼՂՀ ժողովրդի հանդեպ:

Նույնատիպ մի նամակ էլ Ֆրանսիայի դեսպանությանը հանձնելուց հետո ներկաները՝ Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի առաջնորդությամբ շարժվել են Վարշավայի Հայկական պուրակ, որտեղ տեղադրված խաչքարի առջև Հայր Սուրբի ձեռամբ մատուցվել է աղոթք՝ Հայաստանի և Արցախի անսասանության, Մայր հայրենիքի հզորության, հայոց բանակի անպարտելիության ու հաղթանակի և մեր նահատակված հերոս զինվորների հոգիների հանգստության համար:

Տեսանյութեր

Լրահոս