
Նազարբաևն ու Էրդողանը Թուրքիայում կքննարկեն երկկողմ հարաբերությունները

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Իսլամական համագործակցության գագաթաժողովին և բանակցություններ կանցկացվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավարին:
Ապրիլի 13-14-ը Թուրքիայում կանցկացվի Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովը, որի հիմնական թեման է դառնալու «միասնականությունն ու համերաշխությունը՝ հանուն արդարության և խաղաղության»:
«Այցի ընթացքում նախատեսվում է երկրի ղեկավարի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի շրջանակում կքննարկվեն Աստանայի և Անկարայի համագործակցության հիմնական ուղղությունները»,- հայտնել են Նազարբաևի մամուլի ծառայությունից:
Բացի Թուրքիայի նախագահից՝ Նազարբաևը հանդիպելու է նաև Թուրքիայի գործարար շրջանակների ու պատվիրակությունների ղեկավարների հետ: