Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան օտար խաղացողներին տարածաշրջանում վտանգավոր ճգնաժամ առաջացնել. Իրանի ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան օտար խաղացողներին տարածաշրջանում վտանգավոր ճգնաժամ առաջացնել: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալության Թեհրանի բյուրոյի թղթակիցը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեին Ջաբիրի Անսարին:
Դիվանագետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա:
«Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով»,- հավելել է նա: