ԼՂ պատերազմի մասնակից ադրբեջանցի հաշմանդամները, որպես բողոքի նշան, այրել են իրենց պրոթեզները

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին Ղարաբաղի պատերազմի մասնակից ադրբեջանցի հաշմանդամները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի հետ սահմանային «Սընըգ» անցակետում։

Ասվում է, որ վերջիններս այրել են իրենց պրոթեզները՝ որպես բողոքի նշան:
Նրանք բողոքել են Վրաստանից մրգեր ու բանջարեղեն ներկրելու արգելքի դեմ։
Հաշմանդամների թվում եղել են նաև այնպիսիք, որոնք փորձել են կտրել իրենց երակները:
Ռադիոկայանը հաղորդում է, որ դեռ մեկնաբանություն չի ստացվել պաշտոնական մարմիններից:

Տեսանյութեր

Լրահոս