Բաժիններ՝

Ստավրոպոլի երկրամասի ՆԳ բաժնի մոտ 3 մահապարտ է իրեն պայթեցրել

3 ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել Ստավրոպոլի երկրամասի ներքին գործերի բաժնի մոտ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ուժային կառույցներում աղբյուրին:

«Նախնական տվյալներով՝ 3 մահապարտ ինքնապայթեցվել են Ստավրոպոլի երկրամասի Նովոսելիցկու շրջանի ներքին գործերի բաժնի շենքի մոտ: Ահաբեկիչները սպանվել են, ընդհանուր առմամբ, 5 պայթյուն է իրականացվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչությունը հաստատել է հարձակման փաստը, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս