«Արսենալ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում է
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը Լոնդոնի «Արսենալ»-ն է:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկո»-ին ու առավելության հասավ նվազագույն հաշվով: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով և երկու խաղերի հանրագումարում` «Արսենալ»-ը դուրս եկավ եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում` մայիսի 6-ին, ՉԼ գործող չեմպիոն ՊՍԺ-ն կմրցի Մյունխենի «Բավարիա»-ի հետ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին:



