ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՔՊ-ում վերեւից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսեւորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։

Հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից:

Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը՝ եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին՝ Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսեւորելով, եւ հայտնի չէ, թե սա մեզ վրա ինչ է նստելու ապագայում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031