Բաժիններ՝

Ղրղըզստանի վարչապետը սկանդալի պատճառով հրաժարական է ներկայացրել

Ղրղըզստանի վարչապետ Թեմիր Սարիևն այսօր հայտարարել է, որ հրաժարական է տալիս:

«Ծանր լուրերը խախտում են հասարակության կայունությունը, ես՝ որպես վարչապետ, հրաժարական եմ տալիս»,- ասել է Սարիևը նախարարների կաբինետի արտահերթ նիստի ժամանակ:

Ղրղըզստանի վարչապետի հրաժարականը նշանակում է ողջ կաբինետի հրաժարական: Սպասվում է, որ կառավարության ողջ կազմը, բացառությամբ վարչապետի, կիրականացնի պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը:

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հղում կատարելով խորհրդարանական Չինիբայ Թուրսունբեկովին, իրավապահները պետք է հետաքննություն իրականացնեն Սարիևի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ: Նա ասել է, որ Սարիևի կաբինետում չկա միասնականություն ու մի շարք տարաձայնություններ կան նախարարների և կառավարության ղեկավարի միջև:

Սարիևը վարչապետի պաշտոնում էր նշանակվել անցած տարվա մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930