Մոսկվան դարձյալ ԼՂ հակամարտության կողմերին ձեռք բերված համաձայնությանը հավատարիմ մնալու կոչ է արել

Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացմամբ: Կոչ ենք անում կողմերին պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունը ռազմական բախումների անհապաղ դադարեցման մասին, թույլ չտալ այդ պայմանավորվածության խախտումները, և, իհարկե, շահագրգռված ենք նրանում, որ դրական առաջընթացներ գրանցվեն այդ ոչ հեշտ հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս