«Հիմա ԱՄՆ-ից ի՞նչ արձագանք եք ակնկալելու, թե՞ մոռացաք, որ հայտարարում էիք՝ համաշխարհային գերտերության հասցեին արտահայտություններ անել չի կարելի…». Մալխասյան
Պատմական գիտություննեի թեկնածու Միքայել Մալխասյանը ֆեյսբոքյան իր էջում գրում է. «Քանի որ հակաեկեղեցական շրջանակները հայտարարել են, թե ես «ուլտրաամերիկամետ» եմ, ուրեմն ամենայն հանգստությամբ կարող եմ բարձրաձայնել մտահոգությունս։
Մինչ եվրոպամոլները և ռուսամոլները քննարկում են օրերս Երևանից Ռուսաստանի Դաշնության հասցեին եվրապաշտոնյաների շուրթերից հնչող արտահայտությունները, թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել լուսանցքում մնացած հակաամերիկյան ելույթներին։
Ոնց որ «խաղաղության» օրակարգը ԱՄՆ-ի հետ էինք, չէ՞, կառուցում, թե՞ ես սխալվում եմ։ Սկզբից այդ «խաղաղությունը» 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հետ էին կառուցում, 2022 թ. հոկտեմբերի 6-ին` Ֆրանսիայի, իսկ 2025 թ. օգոստոսի 8-ին` ԱՄՆ-ի հետ։ Հիմա ԱՄՆ-ից ի՞նչ արձագանք եք ակնկալելու, թե՞ մոռացաք, որ հայտարարում էիք, թե համաշխարհային գերտերության հասցեին արտահայտություններ անել չի կարելի…
Իրականում աշխարհաքաղաքական խաղերն ինձ չէին հետաքրքրի, եթե դրանց մասին չխոսվեր Երևանից, որը տվյալ պարագայում հարթակ` օբյեկտ է։
Իսկ չե՞ք նկատում, որ վերը նշված երեք տերությունների հետ ստորագրված փաստաթղթերում մենք այլևս սուբյեկտ չէինք, ընդամենը օբյեկտ էինք, որի հետ այդ խաղացողները վարվել են ըստ հայեցողության և թույլ տվել ստորագրող կողմ հանդիսանալու «պատիվը»։
Եվ այս դեպքում նրանցից «նեղանալիս» պետք է մտածել, թե աշխարհաքաղաքական բևեռներին հարելուց առաջ մենք իբրև օբյեկտ ի՞նչ ենք պատրաստ անելու, հակառակ դեպքում` հայկական օրակարգով ապագա, ցավոք, չի լինելու…»:



