
G7-ի արտգործնախարարները պահանջել են Ասադի հրաժարականը

«Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար, ասվում է Հիրոսիմայում նրանց ամփոփիչ հայտարարության մեջ:
«Սիրիան կարիք ունի նոր կառավարության, որը ներկայացնում է Սիրիայի բոլոր համայնքները ու ի վիճակի է պահպանել իր ժողովրդին, պայքարել ահաբեկչության դեմ և վերակառուցել Սիրիան»,- ասվում է փաստաթղթում:
Նախարարները վստահեցրել են, որ «աշխատում են Սիրիայում երկարաժամկետ և կայուն հետկոնֆլիկտային իրավիճակի ստեղծման վրա»: