Բաժիններ՝

Քաղաքականությունն ու ահաբեկչությանն օժանդակելն անհամատեղելի են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել անհապաղ անձեռնմխելիությունից զրկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կուսակցության պատգամավորներին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Էրդողանը անթույլատրելի է համարել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) պատգամավորների ներկայությունը խորհրդարանում:
Էրդողանի խոսքով՝ քաղաքականությունն ու ահաբեկչությանն օժանդակելն անհամատեղելի են:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Թուրքիայի արդարադատության նախարարությունը դիմել է երկրի խորհրդարանին՝ հարց բարձրացնելով HDP-ի համանախագահ Սալահադդին Դեմիրթաշին և մի շարք այլ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930