Բաժիններ՝

Պորոշենկոն սպառնում է ցրել Ուկրաինայի խորհրդարանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կցրի Գերագույն ռադան, եթե այս շաբաթվա ընթացքում չձևավորվի կոալիցիա և նախարարների նոր կաբինետ: Այս մասին հայտարարել է խորհրդարանում Պյոտր Պորոշենկոյի ներկայացուցիչ Ստեպան Կուբիևը, տեղեկացնում է «Interfax-Ուկրաինան»:

«Քաղաքական ճգնաժամի կարգավորումը օրերի ու ժամերի հարց է: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ արդեն այս շաբաթ խորհրդարանի աշխատանքի արդյունքում պետք է ստանանք նոր կառավարություն, նոր կոալիցիա, որը կենտրոնացած կլինի բարեփոխումների անցկացման, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, Արժույթի միջազգային հիմնադրի հետ աշխատանքի վրա, պայքարի կոռուպցիայի դեմ, հակառակ դեպքում խորհրդարանը կցրվի»,- հայտարարել է Կուբիևը խորհրդարանի կոմիտեների, խմբակցությունների ղեկավարների և խորհրդարանի խմբերի նիստի ժամանակ:
Կուբիևը հայտարարել է, որ Պորոշենկոն պնդում է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ՝ կապված ապակենտրոնացման հետ:

Ավելի վաղ Ռադայում նախագահական խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ նոր կոալիցիայի ձևավորման գործընթացը այսօր կավարտվի:
Սպասվում է, որ վաղը Ուկրաինայի նոր վարչապետ կարող է նշանակվել Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը, ով փոխարինելու է հրաժարական ներկայացրած Արսենի Յացենյուկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930