Իրանի հասույթը նավթի վաճառքից պատժամիջոցները հանելուց հետո ավելացել է 90%-ով. ԶԼՄ-ներ
Նավթի վաճառքից Իրանի եկամուտները, 2016թ. հունվարի 16-ին պատժամիջոցները հանելուց հետո, ավելացել են 90%-ով, հայտնում է IRNA գործակալությունը:
Իրանի կառավարության հաշվարկների համաձայն՝ ներկայում Իրանից նավթի արտահանումը պահպանվում է օրական 1,7 միլիոն բարել նավթ մակարդակում, ինչը նավթի ընթացիկ գներով երկրին կբերի 21 միլիարդ դոլարի եկամուտ:
Ընդ որում՝ մինչև պատժամիջոցների չեղարկումը Իրանը նավթի արտահանումից ստացել է տարեկան մոտ 12 միլիարդ դոլար:
Գործակալությունը գոյություն ունեցող վիճակագրության հիման վրա նշում է, որ մինչև պատժամիջոցների սահմանումը Իրանը արտահանել է 2,3 միլիոն բարել նավթ, իսկ դրանից հետո կրճատվել է՝ մինչև 1 միլիոն բարել օրական:
Ներկայում իրանական նավթն սկսել են գնել եվրոպական երկրները: Մինչև պատժամիջոցների սահմանումը Իրանն արտահանում էր իր նավթի 30 տոկոսը Եվրոպայի երկրներ:
Անցած շաբաթ, համաձայն վիճակագրական տվյալների, որոնք ներկայացրել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն, ներկայում Իրանն արտահանում է օրական 1,7-1,75 միլիոն բարել նավթ:
Ելնելով դրանից՝ Եվրոպա է ուղարկվում օրական ավելի քան 500 հազար բարել նավթ: