Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հստակեցվում է, որ խոսքը 4 վագոն պարարտանյութի և 4 վագոն հացահատիկի մասին է:

Բիլաջարի կայարանից վագոնների մեկնումը նախատեսված է ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ մինչ օրս ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ մատակարարվել է ավելի քան 25 հազար տոննա հացահատիկ, մոտ 2 հազար տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031