ՌԴ-ի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են. Լավրով

Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգանում են, Մոսկվան Թբիլիսիի երկրորդ առևտրային գործընկերն է: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը ներկայում Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերն է: Եթե վերցնենք օտարերկրյա երկրների թվում վրացական արտադրանքի թվով ներկրողներին, ապա մենք թվով հինգերորդն ենք»,- հայտնել է Լավրովը:

«Դա, ըստ իս, շատ լավ լավ դիրք է: Դա ձեռք է բերվել մեկուկես-երկու տարում շնորհիվ Մոսկվայի և Թբիլիսիի՝ հարաբերությունները կարգավորելու ջանքերի»,- նշել է նա:
Միաժամանակ, ըստ Լավրովի, Թբիլիսին դեռ պատրաստ չէ հրաժարվել դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշումից:

«Պրագմատիզմը, հուսով եմ, այնուամենայնիվ, կհաղթանակի: Արդյունքներն ակնհայտ են»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930