Լավրովն ու Քերին ողջունել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությանը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունն ու պայմանավորվել են նպաստել տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։