Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄԷ-ին հարվածներ հասցնելու մեղադրանքները

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքին հրթիռային հարվածներ հասնելու մեղադրանքները։ Համապատասխան հայտարարությունը գերատեսչությունը հրապարակել է իր Telegram ալիքում։

«Մենք ժխտում ենք Աբու Դաբիի կեղծ հայտարարություններն Իրանի կողմից ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանը մայիսի 4-ին երկրի վրա արձակել է 15 հրթիռ, ինչպես նաև չորս անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունը նշել է, որ գրոհների ընթացքում երեք մարդ միջին ծանրության վիրավորում է ստացել։

Ֆուջեյրայի էմիրության նավթավերամշակման համալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031