ԱՄՆ-ն դադարեցնում է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է «Ազատություն նախագիծ» գործողությունը, որի շրջանակում ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցից պետք է դուրս բերեին հակամարտության պատճառով այնտեղ արգելափակման մեջ գտնվող նավերը։ Այս մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում, գործողության մեկնարկից գրեթե 48 ժամ անց։

Թրամփը նշել է, որ այս որոշման համար հիմք է ծառայել Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում «մեծ առաջընթացը»։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակումն ուժի մեջ կմնա։

«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքի, Իրանի դեմ արշավի ընթացքում մեր ունեցած ահռելի ռազմական հաջողության և նաև այն փաստի վրա, որ Իրանի ներկայացուցիչների հետ ամբողջական և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվել, մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա, «Ազատություն նախագիծը» (նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու՝ արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականացվել և կնքվել», – գրել է Թրամփը։

Իրանական լրատվամիջոցներն այս քայլը որակել են որպես «նահանջ» Հորմուզի նեղուցը վերաբացելու՝ Թրամփի «շարունակական ձախողումներից» հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031