Հռոմի պապը աշնանը կայցելի Վրաստան և Ադրբեջան
Աշնանը նախատեսված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պլանավորված այցը Վրաստան կարևոր դեր է խաղում Վրաստանի ճանաչելիության բարձրացման հարցում: Այս մասին հաղորդում է Վրաստանի նախագահի ադմնիստրացիան:
«Վատիկանը կարևոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում, քանի որ դա պետություն է, ում հետ հարաբերությունները հատկապես կարևոր են Վրաստանի ճանաչելիությունը կաթոլիկ աշխարհում բարձրացնելու համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի արտաքին կապերի գծով խորհրդական Թենգիզ Պխալաձեն, ում խոսքերը ներկայացնում է Վրաստանի նախագահի ադմինիստրացիան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան է այցելելու Հռոմի պապը:
Հռոմի պապը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելելու է նաև Վրաստան և Ադրբեջան: