Իսրայելն ԱՄԷ է ուղարկել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության մարտկոցներ. ԱՄՆ դեսպան
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության մարտկոցներ է հանձնել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) և ուղարկել է անձնակազմ դրանց սպասարկման համար՝ Իրանի հետ զինված հակամարտության ֆոնին: Այս մասին հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին Թել Ավիվում միջոցառման ժամանակ:
«Կցանկանայի գնահատանքի խոսքեր ասել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Աբրահամյան համաձայնագրերի առաջին անդամին։ Հապա նայեք դրա առավելություններին։ Իսրայելը վերջերս նրանց է ուղարկել «Երկաթե գմբեթ» մարտկոցներ և անձնակազմ դրանց շահագործմանն օգնելու համար», – մեջբերում է դեսպանի խոսքը The Associated Press գործակալությունը:
Արաբական Միացյալ Էմիրությունները ճանաչել է Իսրայելը 2020 թվականին։ Դա քննադատության է արժանացել Իրանի կողմից։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակմանն ի պատասխան, Իրանը հարվածներ է հասցրել, այդ թվում, ԱՄԷ-ին, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր։
Աբրահամյան համաձայնագրերն արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկկողմ համաձայնագրեր են, որոնք ստորագրվել են 2020 թվականին Իսրայելի և ԱՄԷ-ի ու Իսրայելի և Բահրեյնի միջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ



