
Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում կալանավորվել է 35 հազար մարդ

Թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում կալանավորվել է մոտ 35 հազար մարդ, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Թուրք նախարարը նշել է, որ հեղաշրջման փորձից հետո 82 հազար մարդ ստուգման է ենթարկվել Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով: 35 հազար մարդ կալանավորվել է, ևս 26 հազարն ազատվել է կալանքից, սակայն հսկողության տակ է գտնվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեղաշրջման փորձի շրջանակում ավելի քան 35 հազար մարդ է ձերբակալվել, որոնցից 17 հազարը պաշտոնապես կալանավորվել է: