Բաժիններ՝

«Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» և Պրեմիեր լիգայի ակումբները հետաքրքրված են «Ռոմայի» պաշտպանով

Իտալական «Ռոմայի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ուեսլին գրավել է մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը: Calciomercato.it-ի տվյալներով՝ խաղացողով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»:

Ավելին, աջ պաշտպանով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ՝ «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը» և «Տոտենհեմը»: Աղբյուրի համաձայն՝ ոչ մի ակումբ դեռևս պաշտոնական առաջարկ չի արել խաղացողի համար:

22-ամյա ֆուտբոլիստը «Ռոմա» է տեղափոխվել անցյալ ամռանը «Ֆլամենգոյից»: Տրանսֆերի արժեքը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, կազմել է 25 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031