Պենտագոնը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում ճգնաժամի խորացման մեջ
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մեղադրել է Ռուսաստանին սիրիական ճգնաժամի խորացման մեջ: Այս մասին նա հայտարարել է Բաղդադ այցի ժամանակ, հայտնում է DW-ն:
Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը միջամտեց սիրիական ճգնաժամին՝ պնդելով, թե մտադիր է պայքարել ԴԱԻՇ-ի դեմ և վերջ դնել քաղաքացիական պատերազմին:
«Սակայն նրանք չարեցին ո՛չ դա, ո՛չ մյուսը»,- ասել է Քարտերը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողություններն ավելի շատ են բորբոքում քաղաքացիական պատերազմը, իսկ ներկայումս խորացնում են նաև Սիրիայի մարդասիրական ճգնաժամը:
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ միջազգային կոալիցիայի օդային ուժերը գործում են շատ պրոֆեսիոնալ, որպեսզի ապահովեն Սիրիայի երկնքում կոնֆլիկտի բացակայությունը: Քարտերը նշել է, որ ռուսական ռազմատիեզերական ուժերը ևս իրենց այդ պլանում շատ պրոֆեսիոնալ են դրսևորում: