«Նորմանդյան քառյակը» երեկ երեկոյան կայացած հանդիպմանը պայմանավորվել է բանակցություններից անցում կատարել «ճանապարհային քարտեզ» կազմելուն, մինսկյան պայմանավորվածությունները իրագործելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ու Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններից 20 օր առաջ վիճել են աբորտների իրավունքի, ամերիկացիների զենք կրելու իրավունքի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի թեկնածուների վերջին և եզրափակիչ հեռուստաբանավեճում։
Ռուսաստանն ու Վրաստանը երեկ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորմանն ուղղված պրագմատիկ քաղաքականությունը շարունակելու պատրաստակամությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Աֆղանական բանակի զինծառայողի համազգեստ հագած անհայտ անձը Քաբուլում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի հարևանությամբ սպանել է երկու ամերիկացի խորհրդականի՝ քաղծառայողի և զինվորականի:
«Ռուսաստանի և Վրաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները տնտեսության տարբեր ոլորտներում մշտապես լավանում են: Դա պետք է հաստատի նաև երկու երկրների գործարարների ֆորումը, որի անցկացումը նախանշված է այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում»,- ասել է Կարասինը:
Երեկ ուշ երեկոյան Բեռլինում մեկնարկած «նորմանդյան քառյակի» նիստից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի սեղմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը: Այս մասին հայտնել է ռուս լրագրող Դմիտրի Սմիրնովն իր Twitter-ը:
«Ռուսաստանի հայկական ինքնակազմակերպման հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանում գործարար գործունեություն ծավալած նորահարուստ հայերն են: Միացյալ Նահանգներում դա շատ ավելի հորիզոնական բնույթ է կրում»:
«Երբ Նազարբաևը չի գալիս Հայաստան, մենք հասկանում ենք, որ Հայաստանը մինչև վերջ չի պարզել իր հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հայաստանը չի քննարկում իր խնդիրները բացեիբաց, ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ»։
Միջազգային իրավիճակն ամփոփվելու էր մի ժամանակաշրջանի համար, երբ ՀԱՊԿ Խորհրդում նախագահում էր Հայաստանը, որի ընթացքում ճակատագրի հեգնանքով վերջինս բառացիորեն կանգնեց պատերազմի նախաշեմին. ապրիլի 2-5-ն Ադրբեջանը ռազմական հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ առաջին օրն ընդհուպ ներթափանցելով Արցախի տարածք, սակայն հաջորդ օրերին դուրս շպրտվելով ելակետային դիրքեր՝ բացառությամբ ԼՂՀ հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան մի քանի դիրքերի, որոնք անցան Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի կանցլերի գրասենյակում:
Պերճ Աբգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրել Ֆրեզնո, նրա այցելությունն ակնկալվում է դեկտեմբերին:
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում կատարվող ներդրումները 8,7 մլրդ դոլարով կամ 57 տոկոսով նվազել են:
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների դեմ ուղղված հետախուզական գործողությունների արդյունքում 20 անձ է ձերբակալվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմանդական ձևաչափում կայացած բանակցություններից անմիջապես հետո Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։
Ուզբեկստանի արեւելքում վթարի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ինչի հետեւանքով 9 մարդ է զոհվել:
Ավելի կարևոր՝ նոր ընդունված օրենքը, որը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն», զգալիորեն տարբերվում է 2012 թ. տարբերակից: Նախագահ Օլանդը, օրենսդիրները և ֆրանսահայ համայնքը ամեն ինչ արեցին, ապահովելու համար, որ նոր տեքստը համապատասխանի խոսքի ազատության իրավունքին:
Հոկտեմբերի 8-ին անցկացվեցին Վրաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ ազատ, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ, հայտարարել է Վրաստանի վարչապես Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր՝ մինչ կառավարության նիստն սկսելը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի անկախության 25-ամյակի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Բելգիայի պաշտպանության նախարար Դիդիե Ռեյնդերսը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքների, այն է՝ Սիրիայի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու առնչությամբ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Բելգիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Դիդիե Վանդերհասելտին։
«Այսօր օրակարագային ամենաարդիական հարցը ինտեգրման խրախուսումն է: Մենք փորձում ենք գտնել լրացուցիչ խթաններ, որոնք կկարողանան բացահայտել ողջ ներուժը և օգնել մեր երկրներին առաջին հերթին խթանել ներքին արտադրանքի աճը: Սա մեր երկրների կառավարությունների համար ամենաարդիական թեման է: Մենք պատրաստել ենք առաջարկ, թե ինչպես այդ ամենն առաջ մղել»,- ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Տիգրան Սարգսյանը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Տաշքենդում անցկացվող Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 43-րդ նիստում թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ շարժումն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։
Այսօր Արևելյան Վրաստանում՝ Թբիլիսիից 62 կմ հեռավորության վրա, 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թբիլիսիի քաղաքապետարանի՝ կենդանիների մոնիթորինգի գործակալության ներկայացուցիչ Մեգի Կիկալեյշվիլին հայտարարել է, որ փրկարարները Թբիլիսիում արդեն երեք օր է, ինչ ապարդյուն կերպով արջ են որոնում, հայտնում է RIA Novosti-ն։
Հոկտեմբերի 21-ին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը կմեկնի Թուրքիա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը, հայտնում է Reuters-ը։
Թեհրանում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների մաքսային մարմինների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանն ու Իրանը ստորագրել են մաքսային ոլորտում համաձայնագիր, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Կրեմլն արձագանքել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ երդմնակալության արարողությունը հանդիպելու մտադրությանը, հայտնում է TASS-ը։
Նավթի համաշխարհային գները չեն գերազանցի 1 բարելի դիմաց 60 դոլար մակարդակը մինչև 2021 թվականը։