Բաժիններ՝

L’Equipe-ը հայտնել է, թե ով կփոխարինի Մոհամեդ Սալահին «Լիվերպուլում»

«Լիվերպուլը» դիտարկում է «Մոնակոյի» կիսապաշտպան Մագնես Ակլիուշի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հաղորդում է L’Equipe-ի։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆրանսիացին դիտարկվում է որպես Մոհամեդ Սալահի հնարավոր փոխարինող, ով 2026 թվականի ամռանը կհեռանա անգլիական ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։

Նշենք, որ «Լիվերպուլին» չի կաշկանդում «Մոնակոյի» կողմից խաղացողի համար 50 միլիոն եվրոյի պահանջը։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» կարող է մրցակցության մեջ մտնել «Տոտենհեմի» հետ, եթե լոնդոնցիները մնան Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Ակլիուշը «Մոնակոյում» է 2022 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Կիսապաշտպանը այս մրցաշրջանում 42 խաղում խփել է յոթ գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031