Բաժիններ՝

Եգիպտոսում գնդակոծվել է քրիստոնյաների փոխադրող ավտոբուսը. կան բազմաթիվ զոհեր

Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություների 15­-ից մինչեւ 23 մարդ է զոհվել, եւս 25­-ը վերքեր են ստացել ավտոբուսի գնդակոծման հետեւանքով, որը քրիստոնյա ուխտագնացների էր փոխադրում Եգիպտոսի էլ Մինիայի նահանգի Սբ.Սամուիլ վանքից ոչ հեռու։

Ինչպես հայտնել է «Ալ Յաում աս Սաբիա» թերթի կայքը, միջադեպը տեղի է ունեցել նահանգի առեւմուտքում գտնվող էլ Ադվա քաղաքի մոտ՝ անապատային ճանապարհի տեղամասում, որը ձգվում է դեպի Վերին Եգիպտոս:

Անհապաղ պատահարի վայր են ժամանել ոստիկանության ջոկատներ, ինչպես նաեւ էլ Մինիայի անվտանգության վարչության պետը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031