Բաժիններ՝

ԱՊՀ-­ի երկրների պաշտպանության նախարարները հաստատել են համատեղ վարժանքների 2018 թվականի պլանը

ԱՊՀ­-ի երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն ընդունել է զինված ուժերի համատեղ միջոցառումների 2018 թվականի պլանը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Նախարարների խորհուրդն ընդունել է 2018 թվականին ԱՊՀ­-ի մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը, որը ներառում է համատեղ գործունեության տարբեր ձեւեր՝ հրամանատարաշտաբային վարժանքներ,
ուսումնամեթոդական հավաքներ, ռազմական­պրոֆեսիոնալ վարպետության մրցումներ, ուսումնական օլիմպիադաներ եւ այլ միջոցառումներ»,­-ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ նախարարների խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ-­ի հակաօդային պաշտպանության համակարգի ֆինանսավորման հարցերին եւ քննարկել է զինված ուժերի համար ռազմական նշանակության միասնական աշխարհատեղեկատվական հայեցակարգի կատարման ընթացքը:

ԱՊՀ­-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը նվիրված էր նրա հիմնադրման 25-­ամյակին, մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, Ղրղզստանի գլխավոր շտաբի պետը եւ Թուրքմենստանի ռազմական կցորդը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս