Բաժիններ՝

Հարավային Կորեան առաջին անգամ թույլատրել է մարդասիրական բեռի առաքումը ԿԺԴՀ

Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը նոր կառավարության աշխատանքի սկսվելուց հետո առաջին անգամ մարդասիրական կազմակերպության անդամների կողմից ԿԺԴՀ այցելելու թույլտվություն է տվել: Լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լի Յու Չժինը։

«Թույլտվությունն ստացել է «Հյուսիսի հայրենակիցների օգնության շարժում» մարդասիրական կազմակերպությունը, որը պլանավորում է ԿԺԴՀ-­ին դեղորայք հանձնել մալարիայի դեմ պայքարելու համար»,­-նշել է նա:

Պաշտոնյան հավելել է, որ նախարարությունում ներկայում քննարկվում են միջկորեական համագործակցության 19 նախագծեր, որոնք առաջարկել են տարբեր մարդասիրական կազմակերպություններ:

Կորեայի Հանրապետության նոր նախագահ Մուն Չժե Ինն ավելի վաղ բազմիցս հայտարարել Է Հյուսիսի հետ հարաբերությունների կարգավորման եւ շփումների վերսկսման անհրաժեշտության մասին, որոնք գործնականում լիովին սառեցվել էին անցյալ տարվա սկզբից, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս