Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով հունիսի 19-ին կմեկնի Հունաստան:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի նախկին խորհրդական Այշե Յըլմազը գյուլենականների հետ առնչություն ունենալու կասկածանքով կալանավորվել է:
Ադրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին՝ կապված նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարով ազատազրկելու թուրքական դատարանի որոշման հետ:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը հետաքննում է Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի հնարավոր կապերը, սկսել է նախագահի կողմից արդարադատության հավանական խոչընդոտման ստուգումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ի երեկոյան այցելել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների փոխղեկավար Սթիվեն Սքալիսին, որն օրհասական վիճակում գտնվում է Վաշինգտոնի MedStar բժշկական կենտրոնում:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում էլեկտրամատակարարումը, որի անջատումը հունիսի 15-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5-ին արգելափակել էր ավիահանգրվանի աշխատանքը, վերականգնված է:
Ռուսաստանը համակրում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որովհետեւ նա հայտարարել է հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 16-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների:
Միացյալ Նահանգների վարչակազմն ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդրում է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարգավորման հնարավորությունը չարգելափակել նոր միակողմանի պատժամիջոցներով: Դրան է հանգել այն մեկնաբանությունների էությունը, որոնցով հունիսի 14-ին հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքացիական դատարանը կնոջը, որի անունը չի հրապարակվում, պարտավորեցրել է փոխահատուցում վճարել իր սիրեցյալի օրինական կնոջը:
Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ դրոնը տեսագրել է դելֆինների վտառը:
Չինաստանի ժողովրդական բանկը թողարկել է մեծ պանդաների պատկերով 5, 80 եւ 500 յուան անվանական արժեքով երեք մետաղադրամ:
«Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետև անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել»։
Ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ Time-ը, որն այդ թվում այնպիսի հանդեսների սեփականատերն է, ինչպիսիք են Time-, People-ը, Life-ը, Sports Illustrated-ը, հայտարարել է զանգվածային կրճատումների մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից դժգոհության վարկանիշը նորացրել է առավելագույն ցուցանիշը՝ բարձրանալով եւս մեկ տոկոսային կետով եւ հասնելով 60 տոկոսի:
«Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատումից ի վեր Վրաստանից Շենգենյան գոտու երկրներ են այցելել ավելի քան 20 հազար Վրաստանի քաղաքացի»:
Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ իր մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը:
Համաշխարհային բանկը 520 մլն դոլարի չափով դրամաշնորհներ է տրամադրել Աֆղանստանի իշխանություններին աղքատության դեմ պայքարելու համար:
Կողմերն առանցքային նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը և այդ նպատակով պատրաստ են նպաստել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրագործմանը։
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը լի են վճռականությամբ հետագայում ևս շարունակել ամրապնդել և բազմապատկել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը։
Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»-ի «Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին:
Առնվազն 74 մարդ է տուժել Լոնդոնի բազմահարկ շենքը ճարակած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հունիսի 14-ին հայտնել է The Guardian բրիտանական թերթը:
Լոնդոնի արեւմտյան մասում Grenfell Tower բնակելի տանը տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով կարող է ձգձգվել Պահպանողական կուսակցության եւ Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության (ԴՅԿ) միջեւ համաձայնության կնքման վերաբերյալ հայտարարումը եւ հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների մեկնարկը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցության համակարգող Սթիվեն Սքալիսը ու եւս մի քանի մարդ վերքեր են ստացել Վիրջինիայի նահանգի Ալեքսանդրիա քաղաքում բեյսբոլի դաշտում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Grenfell Tower բարձրահարկ բնակելի տանը բռնկած հրդեհի պատճառը կարող էր անսարք սառնարանը լինել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը միջգերատեսչական խորհրդակցություն է հրավիրել Լոնոնի արեւմուտքի բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
Ամերիկացի կոնգրեսականներից մեկը հրազենային վերք է ստացել Վիրջինիայի նահանգում բեյսբոլի դաշտում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ մեքենաների շարժիչների և յուղերի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, պայթյուն է տեղի ունեցել:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից հունիսի 14-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Կոլպինոյի, Նևսկի և Ֆրունզենսկի շրջաններում բացահայտվել է ոգելից խմիչքների մեծաքանակ արտադրությամբ զբաղվող ապօրինի մի ամբողջ ցանց: