Թուրքիայում հայ լինելու դժվարությունների մասին՝ Ստամբուլի հայկական ռադիոյի եթերում
Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»-ի «Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին:
Թուրքական «Karınca» թերթի կայքի համաձայն՝ հաղորդման հյուր Մելինեն սեփական փորձից խոսել է Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն լինելու, ազգային փոքրամասնություն ներկայացնող կին լինելու հետ կապված դժվարությունների մասին:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ հասարակության մեջ տղամարդկանց գերիշխանության ձևավորմանը, կանանց կողմից այդ երևույթին տրվող արձագանքներին, տղամարդ-կին հարաբերությունների վրա դրա ազդեցությանը:
Հիշյալ հաղորդումը կարելի է ունկնդրել նաև «norradyo.com» կայքում: