Բաժիններ՝

Լոնդոնի բարձրահարկում հրդեհի պատճառը կարող էր անսարք սառնարանը լինել. Daily Mail

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Grenfell Tower բարձրահարկ բնակելի տանը բռնկած հրդեհի պատճառը կարող էր անսարք սառնարանը լինել: Այս մասին հայտնել է Daily Mail (DM) թերթը:

Հրատարակությունը վկայակոչում է հրդեհից ողջ մնացածներից մեկի հարեւանուհու խոսքը: Նա հայտնել է, որ «իր սառնարանը պայթել է» այն բանից առաջ, երբ բոցը պատել է 24-հարկանի շենքը, որտեղ շուրջ 120 ընտանիք էր ապրում:

«Այդ ամենը տեղի է ունեցել հենց նրա աչքի առաջ: Նա խիստ զարմացել է, թե ինչ արագ է տարածվել կրակը»,- մեջբերում է թերթը 38-ամյա Սամիրա Լամրանիի խոսքը: Լոնդոնի հրշեջ ծառայությունում միեւնույն ժամանակ վաղաժամ են համարում պատահարի որեւիցե վարկած հայտնելը: Մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել է վեց մարդ: Ըստ որում չի բացառվում, որ զոհերի թիվն աճի:

Daily Mail-ն իր հերթին տեղեկացնում է, որ կարող էին զոհվել տասնյակ մարդիկ, հաղորդվել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս