Ադրբեջանում ձերբակալվել է հերթական մանկապիղծը
Բաքվի շրջանի Բադամդար շրջանի 9-ամյա բնակչուհի Լայման Հուսեյնովայի հայրը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ բռնաբարել են իր դստերը:
Այս մասին հաղորդում է Qafqazinfo-ն:
Ոստիկանների հատուկ գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջկան բռնաբարել է նրա քրոջ 34-ամյա ամուսինը:
Աղջիկն ուղարկվել է բժշկական փորձաքննության:
Հուլիսի 3-ին Ադրբեջանի Ապշերոնի շրջանում 38-ամյա սեռական մոլագար էր ձերբակալվել:
Մոլագարը մեղադրվում էր 4 անչափահաս աղջիկների հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ:
Ոստիկանությունը Խարդալանի 38-ամյա բնակիչ Իբրահիմ Բուգուրովին ձերբակալել է զոհերից մեկի ծնողների բողոքի հիման վրա:
Ապշերոնի շրջանի դատախազությունը դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ:
ԱՄՆ դեպարտամենտի հունիսի 28-ին հրապարակած թրաֆիքինգի զեկույցի համաձ-այն` վերջին 5 տարում Ադրբեջանը որպես աղբյուր և տարանցիկ երկիր է հանդիսանում սեռական շահագործման նպատակով կանանց և երեխաների թրաֆիքինգի իրականացման համար: