Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն սպառնացել է խիստ պատասխան տալ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցներին

Հյուսիսային Կորեան մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ խիստ պատասխան տալ ԱՄՆ-ին եւ իր դեմ ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին։

Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցներին, Փենյանը հայտարարված սահմանափակումները համարում է ոտնձգություն իր ինքնիշխանության դեմ, որն իրականացրել է ԱՄՆ-ը հուսալով մեկուսացնել երկիրը:

Օգոստոսի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձեւ, որը խստացնում է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այսուհետեւ Հյուսիսային Կորեային արգելված է արտահանել ածուխ, երկաթ, կապար եւ ծովամթերքներ: ԿԺԴՀ-ի Արտաքին առեւտրի բանկի հաշիվները սառեցված են, հյուսիսկորեական ծովային նավերին, որոնք կխախտեն ՄԱԿ-ի բանաձեւերը, արգելված է մուտքը բոլոր պետությունների նավահանգիստներ:

ԿԺԴՀ-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ պատժամիջոցները չեն ստիպի երկրին վերանայել իր միջուկային ծրագիրը, բայց համարժեք պատասխան կստանան: Թե հատկապես ինչ պատասխանի մասին է խոսքը, չի ճշտվում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժ Ինը հեռախոսազրույցի ընթացքում Հյուսիսային Կորեան «աճող սպառնալիք են համարել աշխարհի մեծ մասի համար»: Պետությունների ղեկավարները նաեւ ողջունել են Փենյանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու բանաձեւի միաձայն ըդունումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

«Երկու ղեկավարներն էլ հավաստել են, որ Հյուսիսային Կորեան լուրջ եւ աճող ուղղակի սպառնալիք է ստեղծում Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի համար, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի երկրների մեծամասնության համար»,- հայտարարել է Սպիտակ տունը:

«Ղեկավարները պարտավորել են ամբողջությամբ կատարել բոլոր համապատասխան բանաձեւերը եւ միջազգային հանրակցությանը հորդորել անել դա»,- ասված է հայտարարության մեջ:

ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն մերժումով է պատասխանել Հարավային Կորեայի իր պաշտոնակից Կան Գյոն Հվայի առաջարկությանը՝ արձագանքել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը: Երկու նախարարների կարճատեւ հանդիպումը կայացել է Մանիլայում: Ինչպես հայտնել է Յոնհապ հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց, Սեուլ ի նախաձեռնությունը մերժելու իր որոշումը հյուսիկորեացի նախարարը հիմնավորել է նրանով, որ «հարավային հարեւանը բավականաչափ անկեղծ չէ»:

«Այն իրավիճակում, երբ Հարավը համագործակցում էԱՄՆ-ի հետ Հյուսիսի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով, նման առաջարկներն անկեղծ չեն հնչում»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի ԱԳ նախարարը հանդիպում է անցկացրել Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ: ՉԺՀ-ի ներկայացուցիչը հայտարարել Է, որ այնուամենայնիվ մոտալուտ բանակցություններ է ակնկալում երկու երկրների միջեւ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս