Բաժիններ՝

Էրդողանը 2016-ի խռովությանը մասնակցելու մեջ մեղադրվողներին պարտավորեցրել Է շագանակագույն համազգեստ հագնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսին իրականացված զինվորական հեղաշրջման փորձին մասնակցության բոլոր ամբաստանյալները այժմ պետք է շագանակագույն համազգեստ հագած լինեն, երբ նրանց դատարան են բերում։

Ինչպես հիշեցնում է BBC-ն, անցյալ ամսին ամբաստանյալներից մեկը դատարանի առաջ է կանգնել «Հերոս» մակագրությամբ մարզաշապիկով: Դրանից հետո ոստիկանությունը ձերբակալել է եւս 30 մարդու նույնպիսի մարզաշապիկներով: «Այլեւս ոչ ոք չի կարող այնպես հագնված դատարան գալ, ինչպես խելքին փչի»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն անցյալ տարվա խռովության հետ է կապում քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի կազմակերպությունը, որն ապրում է ԱՄՆ-ում: Բացի հուլիսյան իրադարձությունների անմիջական մասնակիցներից, կալանքի տակ են գտնվում Գյուլենի հետեւորդները, որոնք Թուրքիայում համարվում են «ահաբեկիչներ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս