Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անընդունելի է համարում Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև գոյություն ունեցող մաքսային միության վերաբերյալ պայմանագիրը:
Արքայազնը կարգադրել է Դոհա ուղարկել իր ինքնաթիռը, որպեսզի իր հաշվին կատարցի ուխտագնացներին հասցնեն Մեքքա:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ 1990-ականներին Օզանյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին:
Բանգլադեշում առնվազն 57 մարդ է զոհվել հեղեղումներից, որոնք առաջացել են երկրում շարունակվող տեղատարափների հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների հակազդման դեպարտամենտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 28 զոհվածների մասին:
Նախնական տեղեկությունների համաձայն` ադրբեջանցին ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել 51-ամյա հային, ինչի հետևանքով նա տեղում մահացել է:
Իր հերթին Դանֆորդն ամերիկյան զինված ուժերի անունից պատրաստակամություն է հայտնել ՉԺՀ-ի հետ համագործակցել միջբանակային երկկողմ փոխգործակցության բոլոր ուղղություններով: Նա հայտնել է, որ ձգտում է իրականացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջև ազգային պաշտպանության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այս պահի դրությամբ իշխանությունները կատարել են ավելի քան 88,5 հազար մարդու տարահանում: Փրկարարներն օգնություն են ցույց տալիս բնակչությանը. հորդառատ անձրևների պատճառով սկսված հեղեղումը քանդել է ավելի քան 1,1 հազար կառույցներ, այդ թվում՝ բնակելի տներ՝ խլելով չորս մարդու կյանք:
«Ադրբեջանին այլ լծակ չի մնում, քան պատերազմի վերսկսման սպառնալիքի այդ բութ գործիքն օգտագործելը։ Ուրիշ փաստարկ Ադրբեջանը չունի, թե ինչու պետք է պահպանել իր այդ դիրքորոշումը»:
Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախկին խոսնակ եւ ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը տնային կալանքի տակ էր գտնվում, օգոստոսի 17-ին հոսպիտալացվել է այն բանից գրեթե մեկ օր անց, երբ հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը voskanapat.info կայքում հրապարակել է մի փաստաթուղթ, որը նոր բացահայտումներ է անում 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում Ադրբեջանի կորուստների ու վիրավորների թվի առնչությամբ: Փաստաթուղթը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին։
Նիդեռլանդներում դանակով զինված մի տղամարդ օգոստոսի 17-ին Հիլվերսյումե քաղաքի մեդիապարկի տարածքում պատանդ է վերցրել երկրի Ազգային հանրային ռադիոկայանի աշխատակցուհուն։
Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ է զետեղել, որում դիմել է Ռուսաստանի նախագահին և նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»:
Նրա համոզմամբ՝ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ Է լուծել խաղաղ ճանապարհով: «Այլևս ոչ մի պատերազմ չպետք է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,- ասել է նա:
Վենեսուելայի գլխավոր դատախազությունն իր Twitter-ում հայտնել է, որ պատահածի հետաքննություն է սկսել:
«Ուղղակի անհնար է նման բան իրականացնել գաղտնի կերպով: Հնարավոր է սակայն, որ Հյուսիսային Կորեան ձեռք է բերել այդ տեխնոլոգիաները Ռուսաստանում հրթիռների ապամոնտաժումից հետո», – նշում է ուկրաինական Ռազումկով կենտրոնի վերլուծաբան Միկոլա Սունհուրովսքին:
ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների հետ կապված հիմնախնդրի լուծման ռազմական լուծում գոյություն չունի: Այս կարծիքը American Prospect հրատարակության լրագրող Ռոբերտ Քաթների հետ զրուցելիս հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվեն Բենոնը:
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2017-ին հում նավթի արտահանման ծավալները խիստ նվազել են: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Պիլոտային նախագիծը քաղաքի մանկապարտեզներում մեկնարկել է 5 տարի առաջ, երեխաներին հավասարապես սովորեցրել են հայերեն և անգլերեն: Երեխաներն իրենց ժամանակի մի մասն անցկացնում են դասասենյակում, որտեղ ուսուցիչը միայն հայերեն է խոսում, իսկ մյուս մասը՝ անգլերեն դասավանդվող դասասենյակներում: Արդեն այս տարի ավելի քան 80 երեխա առաջին դասարան է ընդունվել երկլեզվյա ծրագրով:
Մասնագետները հատուկ կերպ ծրագրավորում են ավտոմատ համակարգը՝ այն հավաքում է հեռախոսային համարներ, իսկ առաջին զանգից հետո կանչն ընդհատվում է: Արդյունքում բջջային հեռախոսի էկրանին ֆիքսվում է բաց թողած զանգ անծանոթ հեռախոսահամարից: Եթե սարքավորման տերը հետ զանգի դրանով, ապա ի պատասխան կլսի գովազդային հայտարարություն:
Չինաստանն իրեն է վերադարձրել ԱՄՆ-ի պետական պարտքի խոշորագույն պահառուի կարգավիճակը՝ անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր առաջին անգամ այս ցուցանիշով առաջ անցնելով Ճապոնիայից: Այս մասին վկայում են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հետազոտության արդյունքները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը օգոստոսի 15-ին հորդորել է ամենուրեք պայքարել ռասիզմի, հակասեմիտիզմի եւ այլատյացության այլ դրսեւորումների դեմ: Համապատասխան գրությունը նա զետեղել է Twitter-ում իր Էջում ամերիկյան Շառլոտսվիլլ քաղաքում (Վիրջինիայի նահանգ) տեղի ունեցած բախումներից հետո:
Հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակում տեղի ունեցող ձերբակալությունները շարունակվում են:
«Աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»:
20-ամյա իտալուհին Հռոմում աղբարկղում մարդկային ոտքեր է գտել, որոնք, նախնական տվյալներով, կնոջ են պատկանում: Ըստ life.ru-ի՝ այդ մասին տեղեկացնում է The Local-ը:
Turkishnews.com-ում հրապարակված մի հոդվածում դոկտոր Ֆերուհ Դեմիրմենը բացահայտեց հուսահատության այն աստիճանը, որ ինքն ու իր թուրք ընկերները ունեցել են Տեխասում, երբ նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2017 թ. մայիսի 19-ին: Շատ հաճախ չենք հանդիպում թուրք լոբբիստի, որն ընդունում է հայ համայնքի կողմից իրենց ջախջախիչ պարտությունը:
Գերմանիան պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ-ին և հերքել այն պնդումներն ըստ որոնց 2016թ-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գյուլենական գործիչ Ադիլ Օքսուզը ապաստան է գտել Գերմանիայում:
«Ես նայում եմ Ամերիկային եւ շատ ու շատ քննադատություններ լսում Սպիտակ տան հասցեին: Նրանցից շատերն, ովքեր պաշտպանել են Դոնալդ Թրամփին, այժմ հանդես են գալիս նրա դեմ: Ես նայում եմ Ռուսաստանին եւ տեսնում եմ ելույթներ կոռուպցիայի դեմ եւ այլ նման բաներ: Ոչ այնքան արագ, ինչպես ցանկալի կլիներ, բայց փոփոխություններ տեղի են ուենում: Ես հավատում եմ Ռուսաստանի մեծ ապագային»:
Դա ապշեցուցիչ իրավիճակ էր՝ արքայազն Սուլթանի հետ մոտ 18 օտարերկրյա քաղաքացիներ առևանգվել էին ու հասցվել Սաուդյան Արաբիա: Այդ ժամանակից ի վեր արքայազն Սուլթանի մասին ոչինչ հայտնի չէ:
Իսպանիայի ծովային փրկարարական ծառայությունը կարողացել է փրկել 339 միգրանտի, որոնք փորձել են Մարոկկոյից Միջերկրական ծովով անցնել Իսպանիա:
Հուսիսային բևեռի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցի ծավալները կրճատվում են տագնապալի արագությամբ` հաղորդում են կլիմայի փոփոխության հարցերով մասնագետները, նավագնացները, ինչպես նաև Արկտիկայի բևեռային շրջանի տեղաբնակները: