Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է պայքարել այլատյացության դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը օգոստոսի 15-ին հորդորել է ամենուրեք պայքարել ռասիզմի, հակասեմիտիզմի եւ այլատյացության այլ դրսեւորումների դեմ: Համապատասխան գրությունը նա զետեղել է Twitter-ում իր Էջում ամերիկյան Շառլոտսվիլլ քաղաքում (Վիրջինիայի նահանգ) տեղի ունեցած բախումներից հետո:

«Ռասիզմը, այլատյացությունը, հակասեմիտիզմը եւ իսլամաֆոբիան թունավորում են մեր հասակարությունը: Մենք պետք Է դրանց դեմ պայքարենք միշտ եւ ամենուրեք»,- գրել է Գուտերիշը:

Օգոստոսի 12-ին Շառլոտսվիլլում ծայրահեղ աջ ակտիվիստների ու նրանց հակառակորդների կատաղի բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները որոշել են ապամոնտաժել Քաղաքացիական պատերազմում հարավցիների բանակի հրամանատար գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանը:

Մի քանի ժամ անց նեոնացիստական հայացքներ դավանող 20-ամյա Ալեքս Ֆիլդս Կրտսերը, ինչպես վկայում են պատահարի վայրում արված տեսագրությունները, մեծ արագությամբ ավտոմեքենայով մխրճվել է ակտիվիստների բազմության մեջ, որոնք այնտեղ հանդես էին գալիս ծայրահեղ աջերի ցույցերի դեմ: Դրա հետեւանքով զոհվել է 32-ամյա մի կին, տուժել են տասնյակ մարդիկ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածի համար պատասխանատվությունը բարդել է «երկու կողմերի» վրա, ինչը բողոքների ու մեղադրանքների ալիք Է բարձրացրել նախագահի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս