Չինաստանը վերստին դարձել է ԱՄՆ-ի պետական պարտքի խոշորագույն պահառուն

Չինաստանն իրեն է վերադարձրել ԱՄՆ-ի պետական պարտքի խոշորագույն պահառուի կարգավիճակը՝ անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր առաջին անգամ այս ցուցանիշով առաջ անցնելով Ճապոնիայից: Այս մասին վկայում են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հետազոտության արդյունքները:

Հունիսին Չինաստանը ձեռք է բերել 44,3 միլիարդ դոլարի US Treasuries, մինչդեռ Ճապոնիան վաճառել է 22,5 միլիարդ դոլար գումարի նման ակտիվներ: Դրա հետեւանքով ամերիկյան պարտքի հանձնառությունների չինական թղթապանակի ծավալը մեծացել է մինչեւ 1,15 տրիլիոն դոլար, Ճապոնիայինը նվազել է մինչեւ 1,09 տրիլիոն դոլար:

Երրորդ տեղում է Իռլանդիան՝ 302,5 միլիարդ դոլար ցուցանիշով (մեկ ամսում +6,7 միլիարդ դոլար), այնուհետեւ գալիս են Բրազիլիան (269,7 միլիարդ դոլար, առանց փոփոխության), Կայմանյան կղզիները (254 միլիարդ դոլար, նվազում 12,1 միլիարդ դոլարով) եւ Շվեյցարիան (244,5 միլիարդ դոլար, աճ 5 միլիարդ դոլարով): US Treasuries-ի պահառուների թոփ-10-ի մեջ մտնում են նաեւ Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Հոնկոնգը եւ Թայվանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031