«Ես հավատում եմ Ռուսաստանի մեծ ապագային». Դալայ-լամա
Դալայ-լամա XIV-ը հայտարարել Է, թե երազում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը տեղափոխվի Մոսկվա: Այս մասին նա պատմել է «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարազրույցում՝ հավելելով, որ այդ իրադարձությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բնակիչներին թույլ կտար մերձենալ:
Հարցազրույցում Դալայ-լաման նշել է, որ չնայած հումանիտար արժեքների համաեվրոպական ճգանաժամին, աշխարհում անձնիշխանության ուժեղացման հոռետեսական միտումներին եւ «ուժեղ ձեռքի» ձգտմանը, դանդաղորեն, բայց իսկությամբ ծնունդ Է առնում դրանց դիմակայող շարժումը:
«Ես նայում եմ Ամերիկային եւ շատ ու շատ քննադատություններ լսում Սպիտակ տան հասցեին: Նրանցից շատերն, ովքեր պաշտպանել են Դոնալդ Թրամփին, այժմ հանդես են գալիս նրա դեմ: Ես նայում եմ Ռուսաստանին եւ տեսնում եմ ելույթներ կոռուպցիայի դեմ եւ այլ նման բաներ: Ոչ այնքան արագ, ինչպես ցանկալի կլիներ, բայց փոփոխություններ տեղի են ուենում: Ես հավատում եմ Ռուսաստանի մեծ ապագային: Ռուսաստանն իրոք կարող է իսկական կամուրջ դառնալ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»,-հայտարարել է նա հրատարակությանը:
«Գիտեք, իմ երազանքն է, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը տեղափոխվի Մոսկվա: Ռուսական մտածելակերպում ՆԱՏՕ-ն թշնամական ուժի խորհդանիշ է: Եթե դաշինքի գրասենյակը հայտնվի Մոսկվայում, հոգեբանորեն բոլորի համար ավելի հեշտ կլինի, կառաջանա զգացողություն, որ այժմ դուք եւ ամերիկացիները միասին եք: Վախենամ՝ այս առաջարկությունից հետո այժմ ինձ Ամերիկա չթողնեն»,- հավելել է Դալայ-լաման, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: