
Հռոմի էլիտար շրջանում՝ աղբի կոնտեյներում, կնոջ ոտքեր են գտել

20-ամյա իտալուհին Հռոմում աղբարկղում մարդկային ոտքեր է գտել, որոնք, նախնական տվյալներով, կնոջ են պատկանում: Ըստ life.ru-ի՝ այդ մասին տեղեկացնում է The Local-ը:
ԶԼՄ-ի տվյալներով՝ վնասվածքների բնույթը խոսում է այն մասին, որ վերջույթները կտրվել են մարմնից կացնի օգնությամբ: Այժմ տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, ովքեր պարզում են կնոջ ինքնությունը և փնտրում են նրա մարմնի մնացած մասը:
Արժե նշել, որ ոտքերը հայտնաբերվել են իտալական մայրաքաղաքի էլիտար շրջանում: