Հոսպիտալացվել է Իրանի ընդդիմության առաջնորդը
Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախկին խոսնակ եւ ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը տնային կալանքի տակ էր գտնվում, օգոստոսի 17-ին հոսպիտալացվել է այն բանից գրեթե մեկ օր անց, երբ հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
«Նրա առողջական վիճակը վատացել է հացադուլ հայտարարելուց հետո, և այժմ նա գտնվում է հիվանդանոցում»,- գրում է Քյարուբիի ընտանիքին մոտ կանգնած Saham News կայքը:
Ընդդիմադիր գործիչը հացադուլ է սկսել իր գործով դատական լսումների ամսաթիվը որոշելու պահանջով: Սակայն ավելի ուշ Քյարուբիին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշել են արյան բարձր ճնշում: Ընդսմին Քյարուբին առաջվա պես հրաժարվում է սնունդ ընդունել:
Քյարուբիի կինը հայտարարել է, որ նա նաև պահանջել է իր տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին և ապամոնտաժել իր բնակարանում տեղադրված տեսախցիկները:
Ընդդիմադիր գործիչը 2011 թվականից ի վեր գտնվում է տնային կալանքի տակ, ինչպես և ընդդիմադիր շարժման գծով նրա զինակից Հոսեյն Մոսավին՝ բողոքի գործողություններին մասնակցելու համար, որոնք երկրում անցկացվել են 2009 թվականին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: