Սերժ Սարգսյանն ընդունել է Գարո Փայլանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երևան է ժամանել Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանրապետության նախագահը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված համաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը:

Գարո Փայլանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, Հանրապետության նախագահի հետ զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաև Թուրքիայի խորհրդարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930