Բաժիններ՝

Մերկելը կհրաժարվի ՔԴՄ կուսակցության նախագահի պաշտոնից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարում իր թեկնածությունը չի առաջադրի կուսակցության նախագահի պաշտոնում: Նա նման հայտարարություն է արել կուսակցույթան նախագահության հոկտեմբերի 29-ի նիստում:

Այդ մասին հայտնել են n-tv եւ Welt հեռուստաալիքները վկայակոչելով ՔԴՄ-ի ղեկավարության աղբյուրներ: Ավելի վաղ սպասվում էր, որ կանցլերի թեկնածությունը կառաջադրվի հերթական անգամ: Մերկելը կուսակցությունը ղեկավարում է 2000 թվականի ապրիլից: Welt հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, որոշումը հաջորդել է կուսակցության անհաջողությանը Հեսենի դաշնային երկրամասի խորհրդարանի ընտրություներում, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միությունը հաղթում է Հեսսենի դաշնային երկրամասի խորհրադարանի ընտրություններում՝ հավաքելով ձայների 27 տոկոսը, ինչը 11,3 տոկոսով պակաս է, քան անցած ընտրություններում: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ստանում է ձայների 19,8 տոկոսը՝ 10,9 տոկոս կորցնելով նախորդ ընտրությունների համեմատությամբ: «Կանաչները» նույնպես հավաքում են 19,8 տոկոս, «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը՝ 13,1 տոկոս, Ազատ դեմոկրատական կուսակցությունն ստանում է 7,5 տոկոս, Ձախ կուսակցությունը՝ 6,3 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս